Հոգիս ծովի պես….

Հոգիս ծովի պես լինում է մեկ-մեկ խաղաղ, մեկ-մեկ էլ լինում են ալիքներ և փոթորիկներ:

Փոթորիկները լինում են միայն այն ժամանակ, երբ ես անտրամադիր եմ, կամ ինձ ինչ-որ բան դուր չի գալիս: Բայց ընդհանուր առմամբ իմ հոգու մեջ լինում է խաղաղ և արևային եղանակ, որի մեջ թռչկոտում են դելֆինները, և լողում բազմաթիվ ձկնիկներ:

Բայց նաև ծովում կա աղբ, որը իմ հոգու մեջ երևում է որպես փոքր մեղքեր:

Оставьте комментарий